Skip to main content

Մեկնարկել է ՈԶՆԻ-2015 համակարգչային մրցույթը


Նկարի հեղինակ Նարե Սախոյան
Մայիսի 15-ին, ժամը 9:00-ից սկսած, Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնում կկայանա «ՈԶՆԻ 2015» ամենամյա դպրոցական համակարգչային մրցույթը:  Մրցույթը կտևի 2 օր՝ մայիսի 15-ին, ժամը 9.00-18.00 և մայիսի 16-ին՝ 11.00-18.00։
  Մրցույթի նպատակն է բացահայտել աշակերտների համակարգչային կարողություններն ու հմտությունները, հնարավորություն տալ նրանց համակարգչային ծրագրերի միջոցով արտահայտելու իրենց ստեղծագործական մտքերը, ստուգելու սեփական կարողությունները: Այս տարի մրցույթին մասնակցում են 6-9-րդ դասարանների 328 աշակերտներ Երևանի 28 և ՀՀ մարզերի 53դպրոցներից: Վիճակահանության միջոցով մասնակիցները կընտրեն իրենց աշխատանքի թեմաները և սահմանցած ժամանակի ընթացքում կներկայացնեն այն: 
     «Ոզնի-2015» համակարգչային մրցույթի  Գլխավոր աջակիցն է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնի հետ համատեղ։ Տեղեկատվական աջակիցն է Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը։

Comments