Skip to main content

Մեր մասին





  Մրցույթի մտահաղացումը
Առաջին անգամ «Ոզնի» համակարգչային մրցույթը անց կացվեց 2009թ.-ին երկու դպրոցների՝ Լեոյի անվան հ. 65 և Գ. Նժդեհի անվան հ. 161 դպրոցների աշակերտների միջև: Մրցույթի գաղափարը այդ դպրոցի ինֆորմատիկայի ուսուցիչներին էր (Ռուզան Նիկոյան, Մարիաննա Թովմասյան): Նրանց նպատակն էր առավել հետաքրքիր դարձնել «ինֆորմատիկա» առարկան, հնարավորություն տալ աշակերտներին ստուգելու իրենց համակարգչային գիտելիքները, համակարգչային ծրագրերի միջոցով արտահայտել ստեղծագործական միտքը, ինչպես նաև ստեղծել միջդպրոցական կապ: Հաջորդ տարի մրցույթին մասնակցեցին Շենգավիթ համայնքի 4 դպրոցներ: 2011թ.-ին մասնակից դպրոցների թիվը 12 էր, մասնակիցների քանակը՝ 87: 2013թ.-ից մրցույթն կրում է հանրապետական բնույթ և մեծ ոգևորություն է ստեղծել երեխաների շրջանում:

«Ոզնի» համակարգչային մրցույթն  ակամա նպաստեց որոշ դպրոցներում համակարգչային սենյակների նպակատային օգտագործմանը, ուսուցիչներին   ստիպեց      վերանայել  իրենց  առարկայական  գիտելիքների  պաշարը:     «Ոզնի» ամենամյա համակարգչային մրցույթի հեղինակային իրավունքը ի պահ հանձնվեց 27.02.2014թ.-ին «Հայ հեղինակ» հեղինակային և հարակից իրավունքների հասարակական կազմակերպությունում:
                               
                                                         Մրցույթի նպատակը

·        Աշակերտին տալ ընդհանրական պատկերացում համակարգչի մասին:
·  Բարձրացնել «Ինֆորմատիկա» առարկայի դերը դպրոցներում, քանի որ այն բոլոր հնարավորությունները, որը տալիս է համակարգիչը պետք է լինի տեղին օգտագործված և ոչ թե լոկ համացանց-աշակերտ կապող օղակ:
·  Տարեցտարի առաջանել հետաքրքրություն դեպի համակարգչային այն ծրագրերը, որոնք անհրաժեշտ են մտքի ճկունության և ընդհանուր զարգացման համար:
·    Հնարավորություն տալ լինել ազատ թե՛պատկերացումներում, թե՛դրանց իրագործման մեջ: 
·  Միաժամանակ նպաստել ոչ միայն ինֆորմատիկա առարկայի յուրացմանը, այլև ստացած հմտությունների կիրառմանը, ինչպես աշխատանքի կազմակերպմանը, այնպես էլ աշխատանքի արդյունավետության բարձրացմանը:
·  Նպաստել  առողջ մրցակցային պայմաններում տարեկիցների շրջանում նոր ընկերների ձեռքբերմանը, փորձի փոխանակմանը, տաղանդավոր երեխաների բացահայտմանը:

Մրցույթի առավելությունները
·  Ի տարբերություն այլ մրցույթների չունի մասնակցության հայտավճար:
·  Չունենալով բյուջե` 7 տարվա ընթացքում մասնակից դպրոցների քանակը 2-ից
    դարձել է շուրջ 200 (եզրափակիչ փուլին մասնակցած):
·  Իր ձևաչափով  միակն է:
·  Սիրված է աշակերտների կողմից:


 Մրցույթի հեռանկարները

1.       Ուսուցիչների հեռավար ուսուցում, կամ վերապատրաստում
2.       Ընդգրկել ԼՂՀ-ի դպրոցները
3.       Այլ









Comments