Skip to main content

Վաղը կկայանա «Ոզնի 2016» համակարգչային մրցույթի մրցանակաբաշխությունը

Հաղորդագրություն մամուլի համար

     Հունիսի 4-ին, ժամը 13:00-ին Մերգելյան ինստիտուտի «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում տեղի կունենա դպրոցականների շրջանում  մեծ ոգևորություն ճանաչում վայելող «Ոզնի» ամենամյա համակարգչային մրցույթի մրցանակաբաշխությունը:
        Այս տարի մրցույթին մասնակցել է շուրջ 200 դպրոց։ Մրցույթի եզրափակիչ փուլն անց է կացվել մրցույթի լավագույն ընկեր դարձած Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնում: Կենտրոնն իր գերհագեցած համակարգչային լաբորատորիաներում ընդունեց մրցույթի մասնակից շուրջ  400 աշակերտների։     

1. Մրցույթի մտահաղացումը
              Մրցույթի հեղինակները Որպես <<նոր սերնդի>> ուսուցիչներ կարևորում են դասավանդման, ուսուցման ոչ ստանդարտ` աշակերտակենտրոն մեթոդները: Ինչն էլ առիթ հանդիսացավ  2009թ.-ին  կազմակերպել միջդպրոցական մրցույթ Շենգավիթ համայնքի հ. 65 և հ. 161 դպրոցի 6-9-րդ դասարանցիների միջև:
              Մրցույթի գաղափարը այդ դպրոցների ինֆորմատիկայի ուսուցիչներին էր (Ռուզան Նիկոյան, Մարիաննա Թովմասյան): Մրցույթի հեղինակների նպատակն էր առավել հետաքրքիր դարձնել «ինֆորմատիկա» առարկան, հնարավորություն տալ աշակերտներին ստուգելու իրենց համակարգչային գիտելիքները, համակարգչային ծրագրերի միջոցով արտահայտել ստեղծագործական միտքը, ինչպես նաև ստեղծել միջդպրոցական կապ: Մրցույթը մեծ ոգևորություն և հետաքրքրություն առաջացրեց աշակերտների շրջանում:
              2011թ.-ին մրցույթը դարձավ քաղաքային, իսկ 2013թ.-ից` հանրապետական:
              «Ոզնի» համակարգչային մրցույթն  ակամա նպաստեց որոշ դպրոցներում համակարգչային սենյակների նպակատային օգտագործմանը, ուսուցիչներին  ստիպեց  վերանայել  իրենց  առարկայական  գիտելիքների  պաշարը:
           «Ոզնի» ամենամյա համակարգչային մրցույթի հեղինակային իրավունքը ի պահ հանձնվեց 27.02.2014թ.-ին «Հայ հեղինակ» հեղինակային և հարակից իրավունքների հասարակական կազմակերպությունում:

      2 Մրցույթի նպատակը
·         Աշակերտին տալ ընդհանրական պատկերացում համակարգչի մասին:
·         Բարձրացնել «Ինֆորմատիկա» առարկայի դերը դպրոցներում, քանի որ այն բոլոր հնարավորությունները, որը տալիս է համակարգիչը պետ է լինի տեղին օգտագործված և ոչ թե լոկ համացանց-աշակերտ կապող օղակ:
·         Տարեցտարի ավելացնել հետաքրքրությունը դեպի համակարգչային այն ծրագրերը, որոնք անհրաժեշտ են մտքի ճկունության և ընդհանուր զարգացման համար:
·         Հնարավորություն տալ լինել ազատ թե՛պատկերացումներում, թե՛դրանց իրագործման մեջ
·         Միաժամանակ նպաստել ոչ միայն ինֆորմատիկա առարկայի յուրացմանը, այլև ստացած հմտությունների կիրառմանը, ինչպես աշխատանքի կազմակերպմանը, այնպես էլ աշխատանքի արդյունավետության բարձրացմանը:
·         Նպաստել  առողջ մրցակցային պայմաններում տարեկիցների շրջանում նոր ընկերների ձեռքբերմանը, փորձի փոխանակմանը, տաղանդավոր երեխաների բացահայտմանը:

3.    Մրցույթի կառուցվածքը
  2015թ.-ից մրցույթն անց է կացվում երկու փուլով, հետևյալ կարգով.
* առաջին փուլն  անցկացվում է դպրոցներում (դպրոցները մրցույթի մասին տեղեկանում են Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնից /ԿՏԱԿ/),

* երկրորդ փուլն անցկացվում է  Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնում:  Յուրաքանչյուր մասնակից  կախված դասարանից ընտրում է իր թեման և ID համարը:
          Բացատրվում է ID -ի նպատակը, այն է՝ իրենց աշխատանքները պահպանելիս ID –ն գրել որպես ֆայլի անվանում, (նմանատիպ մոտեցումը թույլ է տալիս ապահովել աշխատանքների ստուգման օբյեկտիվությունը):

Մրցույթի մրցանակաբաշխությունը անց է կացվում  Մերգելյան  ինստիտուտի     «Երևան Էքսպո»  ցուցահանդեսային  համալիրում:

4.    Մրցույթի առավելությունները
·         Ի տարբերություն այլ մրցույթների չունի մասնակցության հայտավճար:
·         Չունենալով բյուջե` 7 տարվա ընթացքում մասնակից դպրոցների քանակը 2-ից դարձել է շուրջ 200:
·         Իր ձևաչափով  միակն է, չի կրկնօրինակում արտերկրյա որևէ մրցույթի:
·         Սիրված է աշակերտների կողմից:


5.    Մրցույթի հեռանկարները
1.      Դարձնել  փուլային` դպրոցական, համայնքային, մարզայինհանրապետական
2.      Ընդգրկել ԼՂՀ-ի դպրոցները

Comments