Skip to main content

ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆՎԱՃՈՒՄԸ





Հունիսի 4-ին «Երևան էքսպո» ցուցահանդեսային համալիրում անցկացվել է «Ոզնի» ամենամյա համակարգչային մրցույթի մրցանակաբաշխությունը:





Այս տարի մրցույթին մասնակցեցին 6-10-րդ դասարանների 319 աշակերտներ Երևանի 45 և ՀՀ մարզերի 125 դպրոցներից, ինչպես նաև 91 աշակերտ ՀՀ որոշ ուսումնական հաստատություններում գործող ռոբոտաշինության խմբակներից:

Միջոցառման նպատակն է բացահայտել աշակերտների համակարգչային կարողություններն ու հմտությունները, հնարավորություն տալ համակարգչային ծրագրերի միջոցով արտահայտելու իրենց ստեղծագործական մտքերը, ստուգելու սեփական կարողությունները, ստեղծել հարթակ մարզերի և մայրաքաղաքի ուսուցիչների համագործակցության և փորձի փոխանակման համար: 


Ամենամյա մրցույթի հեղինակ-կազմակերպիչներն են ինֆորմատիկայի ուսուցիչներ Ռուզան Նիկոյանը և Մարիաննա Թովմասյանը:

Comments