Skip to main content

«Ոզնի-2017» ամենամյա համակարգչային մրցույթ «Աղվես» ծրագրով

Մեկնարկել է «ՈԶՆԻ 2017» ամենամյա դպրոցական համակարգչային մրցույթը: «Ինստիգեյթ ուսումնական կենտրոն» հիմնադրամի ստեղծած խաղերի ծարագրավորման ծրագրի իմացությամբ երեխաները հնարավորություն ունեն «Աղվես» ծրագրով իրենց գիտելիքները դրսևորել «ՈԶՆԻ 2017» համակարգչային մրցույթի շրջանակներում:
Աշխատանքների և դիմում-հայտերի ընդունման վերջնաժամկետը ապրիլի 15-ն է:
Մրցույթին կարող են մասնակցել այն աշակերտները, ովքեր հմտորեն տիրապետում են «Աղվես» ծրագրին և ունեն նորարարական մտքեր. 
Մրցույթի I փուլի անցկացման կարգը. 
 1. Յուրաքանչյուր խմբակ մրցույթն անց է կացնում իր իսկ դպրոցում: 2. Մրցույթին մասնակից աշակերտներին տրվում են հետևյալ հանձնարարությունները. Ստեղծել խաղ. 
☺ Առաջին աշխարհում խաղացողը պետք է ստանա հետևյալ հաղորդագրությունը` <<Վերևից ընկնող երկրաչափական պատկերներից հավաքել եռանկյունները:>> և կատարի պահանջ: Տաս հատ եռանկյուն հավաքելուց հետո ձեռք բերել ռոբոտի առաջին մասը և անցնել երկրորդ աշխարհ:
☺ Երկրորդ աշխարհում խաղացողը պետք է ստանա հետևյալ հաղորդագրությունը` <<Վերևից ընկնող թվերից հավաքել 5-ի բազմապատիկ թվերը:>> և կատարի պահանջ: Տաս հատ թիվ հավաքելուց հետո ձեռք բերել ռոբոտի երկրորդ մասը և անցնել երրորդ աշխարհ:
 ☺ Նույն սկզբունքով ստեղծել ևս 3 աշխարհ /հաղորդագրությունները պետք է լինեն մաթեմատիկական բնույթի/
☺Հինգ աշխարհ անցնելոց հետո վերջում հայտվի ձեր ռոբոտը ամբողջական տեսքով: Ռոբոտի հետ միասին հայտնվի նաև նկարագրություն՝ ինչ գործողություններ է կատարում, ինչ առավելություններ ունի ստացած ռոբոտը:
3. Աշխատանքների կատարման համար տրվում է 1.5 ժամ:
4. Աշխատանքներն անհրաժեշտ է պահպանել հետևյալ ձևաչափով`
 AnunAzganun*school
( *-ի փոխարեն գրում եք ձեր մարզի անվանումը)
Աշխատանքների և դիմում հայտերի ընդունման վերջնաժամկետը ապրիլի 15-ն է:
I փուլն հաղթահարած աշակերտների աշխատանքներն ուղարկել vozni.mrcuyt@gmail.com էլ.հասցեին:

Comments