Skip to main content

«ՈԶՆԻ-2018» Մեկնարկ

Մեկնարկել է «ՈԶՆԻ 2018» ամենամյա համակարգչային մրցույթը:
Մրցույթի նպատակն է.

  1. Բարձրացնել «Ինֆորմատիկա» առարկայի դերը դպրոցներում, քանի որ այն բոլոր հնարավորությունները, որը տալիս է համակարգիչը պետք է լինի տեղին օգտագործված:
  2. Տարեցտարի առաջացնել հետաքրքրություն դեպի համակարգչային այն ծրագրերը, որոնք անհրաժեշտ են մտքի ճկունության և ընդհանուր զարգացման համար:
  3. Հնարավորություն տալ լինել ազատ թե՛պատկերացումներում, թե՛դրանց իրագործման մեջ:
  4. Միաժամանակ նպաստել նորարար գաղափարների ձևավորմանը:
  5. Նպաստել առողջ մրցակցային պայմաններում տարեկիցների շրջանում նոր ընկերների ձեռքբերմանը, փորձի փոխանակմանը, տաղանդավոր երեխաների բացահայտմանը:
Մրցույթը անց է կացվում 2 փուլով՝ առաջին փուլ (դպրոցական փուլ) և երկրորդ փուլ (եզրափակիչ փուլ): Առաջին փուլը հաղթահարած մասնակիցները հնարավորություն կստանան մասնակցել երկրորդ փուլին, որը տեղի կունենա Երևանում՝ Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնում:

Մրցույթին կարող են մասնակցել այն աշակերտները, ովքեր հմտորեն տիրապետում են ներքոնշյալ ծրագրերին.
6-րդ դասարան                    Paint
7-րդ դասարան                    Microsoft office Power Point
8-րդ դասարան                    Microsoft office Word
9-րդ դասարան                    Photoshop
10-11-րդ դասարան                        HTML


Մրցույթի I փուլի անցկացման կարգը.

1.     Յուրաքանչյուր դպրոց մրցույթն անց է կացնում իր իսկ դպրոցում:
2.Մրցույթին մասնակից աշակերտներին տրվում են հետևյալ հանձնարարությունները.

6-րդ դասարան- նկարել Paint ծրագրով Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը» վեպից մի դրվագ:


7-րդ դասարան- ստեղծել Microsoft office Power Point  ծրագրով շնորհանդես՝ Hyperlink հրամանի կիրառմամբ, համակարգչի բաղադրիչ սարքերը թեմայով (առնվազն 7 սլայդ):
8-րդ դասարան- Microsoft office Word ծրագրի գրաֆիկական խմբագրիչի կիրառմամբ (Shapes) նկարել համակարգիչ իր բաղկացուցիչ սարքերով: Յուրաքանչյուր սարքի վրա գրել իր անվանումը և տալ հղում այն վեբ էջերին (օրինակ վիքիպեդիա), որտեղ տրված է տեղեկություն տվյալ սարքի մասին
9-րդ դասարան-Photoshop ծրագրի կիրառմամբ ստեղծել անիմացիոն նկար (.gif  ձևաչափով) հետևյալ թեմաներից որևէ մեկով.
թեմա 1- ֆիզիկա- Բլեզ Պասկալի օրենքը (հեղուկի կամ գազի վրա գործադրվող ճնշումը):
թեմա 2- մաթեմատիկա- եռանկյունների հավասարության հայտանիշը:

10-11-րդ դասարան-Ստեղծել HTML-ով կայք էջ «Իմ առաջին կայքը» թեմայով: (Առաջնահերթությունը կտրվի այն աշխատանքներին, որոնցում կիրառված կլինեն առավելագուն քանակով թեգեր):


3.  Աշխատանքներն անհրաժեշտ է պահպանել հետևյալ ձևաչափով`
AnunAzganun*school
( *-ի փոխարեն գրում եք ձեր մարզի անվանումը և դպրոցի համարը)
Աշխատանքների և դիմում հայտերի ընդունման վերջնաժամկետը մարտի 23-ն է:

Աշակերտների աշխատանքներն ու լրացված դիմում հայտը ուղարկել
vozni.mrcuyt@gmail.com էլ.հասցեին:



Comments