Skip to main content

«Աղվես» և «Կրիա»

Համակարգչային մրցույթ «Աղվես» և «Կրիա» ծրագրերի կիրառմամբ՝ «ՈԶՆԻ 2018»-ի շրջանակներում

Մեկնարկել է «ՈԶՆԻ 2018» ամենամյա դպրոցական համակարգչային մրցույթը: «Ինստիգեյթ ուսումնական կենտրոն» հիմնադրամի ստեղծած խաղերի ծարագրավորման ծրագրի իմացությամբ երեխաները հնարավորություն ունեն «Աղվես» և  «Կրիա» ծրագրով իրենց գիտելիքները դրսևորել «ՈԶՆԻ 2018» համակարգչային մրցույթի շրջանակներում:
Աշխատանքների և դիմում-հայտերի ընդունման վերջնաժամկետը ապրիլի 13-ն է:
Մրցույթին կարող են մասնակցել այն աշակերտները, ովքեր տիրապետում են «Աղվես» և «Կրիա» ծրագրին. 
Մրցույթի I փուլի անցկացման կարգը. 
1. Յուրաքանչյուր խմբակ մրցույթն անց է կացնում իր իսկ դպրոցում:
2. Մրցույթին մասնակից աշակերտներին` ըստ տարիքային խմբերի, տրվում են հետևյալ հանձնարարությունները.

10-12 տարեկանների խումբ.
Ստեղծել հետաքրքրաշարժ խաղ «Ուրախ թվաբանություն» թեմայով, որն իր մեջ կներառի առնվազն երեք կերպարի փոփոխություն, միավորների հավաքում, երեք փուլ, ունենա տիտղոսաթերթ և վերջում հայտնվի արդյունքների մասին հաղորդագրություն:
13-15 տարեկանների խումբ.
Ստեղծել հետաքրքրաշարժ խաղ «Ուրախ ֆիզիկա» թեմայով, որն իր մեջ կներառի առնվազն հինգ կերպարի փոփոխություն, երեք փոփոխական, հինգ փուլ, ունենա տիտղոսաթերթ և վերջնական արդյունքների ներկայացման պաստառ:
16տարեկանից բարձր խումբ. (ընտրում եք ներկայացված երկու ծրագրերից որևէ մեկը)
Ծրագիր 1: «Կրիա»
Նկարել կանոնավոր վեցանկյուն, այն որևէ անկյան շուրջ պտտել 360 աստիճանով վեց անգամ, ամեն պտտումից ստացված պատկերը ներկել առանձին գույնով, ներկված պատկերները հայտնվեն էկրանի տարբեր մասերում, տարբեր չափերով:
Ծրագիր 2: «Աղվես» Գրել ax^2+bx+c=0 քառակուսային հավասարման լուծման ալգորիթմը, որտեղ a, b, c գործակիցները պետք է մուտքագրվեն ինտերակտիվ: Դիտարկել հավասարման լուծման բոլոր տարբերակները (a=0, a≠0, b=0, b≠0 c=0, c≠0):
3. Աշխատանքներն անհրաժեշտ է պահպանել հետևյալ ձևաչափով`
AnunAzganun*school ( *-ի փոխարեն գրում եք ձեր մարզի անվանումը և դպրոցի համարը) 
Աշխատանքների և դիմում հայտերի ընդունման վերջնաժամկետը ապրիլի 13-ը: 
I փուլն հաղթահարած աշակերտների աշխատանքներն ուղարկել հետևյալ էլ. հասցեին.

Comments