Մայիսի 17-ին,
ժամը 11:00-ից, Հայ-հնդկական
ՏՀՏ գերազանցության կենտրոնում (Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ, 1-ին հարկ) մեկնարկեց «ՈԶՆԻ
2018» ամենամյա դպրոցական համակարգչային մրցույթը:
Մրցույթի նպատակն է՝
· բացահայտել աշակերտների համակարգչային կարողություններն ու հմտությունները,
հնարավորություն տալ նրանց համակարգչային ծրագրերի միջոցով արտահայտելու իրենց նորարարական
գաղափարները, ստուգելու սեփական կարողությունները
· ստեղծել հարթակ մարզերի և մայրաքաղաքի ուսուցիչների համագործակցության և փորձի փոխանակման համար
· խթանել դպրոցներում ՏՀՏ ոլորտի զարգացումը։
2010թ․-ին ստեղծված
«Ոզնի»
մրցույթին այս տարի մասնակցում են 6-11-րդ դասարանների
438 աշակերտներ՝ Երևանի 45
և ՀՀ մարզերի 116 դպրոցներից, ինչպես նաև ՀՀ որոշ ուսումնական հաստատություններում գործող ռոբոտաշինության խմբակներից (95 աշակերտ), որոնք
կաշխատեն «Աղուէս», «Կրիայ» համակարգչային
ծրագրով: Վիճակահանության միջոցով
մասնակիցները կընտրեն իրենց աշխատանքի թեման և
սահմանված
ժամանակի ընթացքում կներկայացնեն այն:
Այս
ծավալի մրցույթն առանձնահատուկ է նրանով, որ մասնակցության վճար չի գանձվում: «Ոզնի»
ամենամյա համակարգչային մրցույթն իր ձևաչափով միակն է:
Մրցույթի հեղինակ-կազմակերպիչներն են՝ Ռուզան Նիկոյանը
և Մարիաննա Թովմասյանը
Մրցույթի գլխավոր աջակիցն է՝ Ձեռնարկություններիինկուբատոր հիմնադրամի Հայ- հնդկական ՏՀՏ գերազանցությանկենտրոնը:
Մրցույթի տեղեկատվական աջակիցը՝ Կրթական տեխնոլոգիաների տզգային կենտրոնը (ԿՏԱԿ)
Comments
Post a Comment