«ՈԶՆԻ-2019» Մեկնարկ
Մեկնարկել է «Ոզնի-2019» ամենամյա համակարգչային մրցույթը
Մրցույթին կարող են մասնակցել այն աշակերտները, ովքեր հմտորեն
տիրապետում են ներքոնշյալ ծրագրերին.
6-րդ դասարան Paint
7-րդ դասարան Microsoft office Power Point
8-րդ դասարան Microsoft office Word
9-րդ դասարան Photoshop
10--րդ դասարան Microsoft office Excel
11-րդ դասարան HTML, CSS
Մրցույթի I փուլի անցկացման կարգը.
-
Յուրաքանչյուր դպրոց մրցույթն անց է կացնում իր իսկ դպրոցում:
Մրցույթին մասնակից աշակերտներին տրվում են հետեւյալ հանձնարարությունները.
6-րդ դասարան- նկարել Paint ծրագրով նշված հայտնի հեքիաթներից մի դրվագ
ժամանակակից մոտեցմամբ.
Թեմա 1. «Մի կաթիլ մեղրը եւ նորարարական տեխնոլոգիաները»։
Թեմա 2. «Կարմիր գլխարկն ու նորարարական տեխնոլոգիաները»։
7-րդ դասարան- ստեղծել Microsoft office Power Point ծրագրով խաղ վիկտորինա՝
Hyperlink-ի, Action Buttons-ների կիրառմամբ:Յուրաքանչյուր թեմայում
ընդգրկել առնվազն 7 հարց:
Թեմա 1. «Ճանաչիր հայ գրողներին»:
Թեմա 2. «Ճանաչիր Հայաստանը»։
8-րդ դասարան- Microsoft office Word ծրագրով պատրաստել գովազգային էջ
օգտագործելով հետեւյալ հրամանները. Shapes, Page Color, Header, Footer
(առաջնահերթություն կտրվի այն աշխատանքներին, որոնցում
կիրառված չեն լինի Word ծրագրի շաբլոնները եւ համացանցից վերցված
նկարները):
Թեմա 1. Խելացի գիրք (Smart book):
Թեմա 2. Խելացի գրիչ (Smart pen):
9-րդ դասարան- Photoshop ծրագրի կիրառմամբ ստեղծել անիմացիոն նկար
(.gif ձեւաչափով), որը կարտահայտի հետեւյալ խնդիրների լուծումը.
Խնդիր 1. Ինչ դիրք կընդունի մագնիսական սլաքը, եթե այն տեղադրենք
ջրի մակերեւույթին լողացող խցանի վրա:
Խնդիր 2. Գետի հոսանքի արագությունը 2 կմ/ժ է: Նրա ափին գտնվող
երկու նավամատույցների հեռավորությունը 80 կմ է: Որքան
ժամանակում նավակը կգնա մի նավամատույցից մյուսը եւ
կվերադառնա, եթե նավակի արագությունը չհոսող ջրում 18 կմ/ժ է:
10-րդ դասարան- Microsoft office Excel ծրագրի միջավայրում՝ կիրառելով y=|x| եւ y=kx+b
ֆունկցիաների գրաֆիկների ձեւափոխությունները, ստանալ տրված
պատկերները:
Պատկեր 1.
11-րդ դասարան- HTML-ի եւ CSS-ի կիրառմամբ ստեղծել կայք էջ նշված թեմաներից որեւէ մեկով:
Թեմա 1. Կոմիտաս-150
Թեմա 2. Հովհաննես Թումանյան-150
-
Աշխատանքներն անհրաժեշտ է պահպանել հետեւյալ ձեւաչափով`
AnunAzganun*school
( *-ի փոխարեն գրում եք ձեր մարզի անվանումը եւ դպրոցի համարը)
Աշխատանքների եւ դիմում հայտերի ընդունման վերջնաժամկետը ապրիլի 14-ն է:
Աշխատանքները լրացված դիմում հայտի հետ միասին ուղարկել
vozni.mrcuyt@gmail.com էլ.հասցեին:
Մրցույթին կարող են մասնակցել այն աշակերտները, ովքեր հմտորեն
տիրապետում են ներքոնշյալ ծրագրերին.
6-րդ դասարան Paint
7-րդ դասարան Microsoft office Power Point
8-րդ դասարան Microsoft office Word
9-րդ դասարան Photoshop
10--րդ դասարան Microsoft office Excel
11-րդ դասարան HTML, CSS
Մրցույթի I փուլի անցկացման կարգը.
- Յուրաքանչյուր դպրոց մրցույթն անց է կացնում իր իսկ դպրոցում:
- Աշխատանքներն անհրաժեշտ է պահպանել հետեւյալ ձեւաչափով` AnunAzganun*school ( *-ի փոխարեն գրում եք ձեր մարզի անվանումը եւ դպրոցի համարը) Աշխատանքների եւ դիմում հայտերի ընդունման վերջնաժամկետը ապրիլի 14-ն է: Աշխատանքները լրացված դիմում հայտի հետ միասին ուղարկել vozni.mrcuyt@gmail.com էլ.հասցեին:
Ես անցել էի եզրափակիչ փուլ, բայց ոչ ոք ինձ դրա մասին չէր ասել և ես իմանում եմ հենց նոր երբ արդեն անգամ մրցանակաբաշխությունն է վերջացել:
ReplyDelete