«ՈԶՆԻ-2019» Մեկնարկ (Աղվես և Կրիա) «Ինստիգեյթ ուսումնական կենտրոն» հիմնադրամի ստեղծած խաղերի ծրագրավորման ծրագրի իմացությամբ երեխաները հնարավորություն ունեն «Աղվես» եւ «Կրիա» ծրագրով իրենց գիտելիքները դրսեւորել «ՈԶՆԻ 2019» համակարգչային մրցույթի շրջանակներում: Մրցույթի I փուլի անցկացման կարգը Դիմում հայտ Աշխատանքների եւ դիմում հայտերի ընդունման վերջնաժամկետը ապրիլի 14-ն է: Աշխատանքները լրացված դիմում հայտի հետ միասին ուղարկել aghves.vozni.mrcuyt@gmail.com էլ.հասցեին:
«ՈԶՆԻ-2019» Մեկնարկ Մեկնարկել է «Ոզնի-2019» ամենամյա համակարգչային մրցույթը Մրցույթին կարող են մասնակցել այն աշակերտները, ովքեր հմտորեն տիրապետում են ներքոնշյալ ծրագրերին. 6-րդ դասարան Paint 7-րդ դասարան Microsoft office Power Point 8-րդ դասարան Microsoft office Word 9-րդ դասարան Photoshop 10--րդ դասարան Microsoft office Excel 11-րդ դասարան HTML, CSS Մրցույթի I փուլի անցկացման կարգը. Յուրաքանչյուր դպրոց մրցույթն անց է կացնում իր իսկ դպրոցում: Մրցույթին մասնակից աշակերտներին տրվում են հետեւյալ հանձնարարությունները. 6-րդ դասարան - նկարել Paint ծրագրով նշված հայտնի հեքիաթներից մի դրվագ ժամանակակից մոտեցմամբ. Թեմա 1. «Մի կաթիլ մեղրը եւ նորարարական տեխնոլոգիաները»։ Թեմա 2. «Կարմիր գլխարկն ու նորարարական տեխնոլոգիաները»։ 7-րդ դասարան - ստեղծել Microsoft office Power Point ծրագրով խաղ վիկտորինա՝ Hyperlink-ի, Action Buttons-ների կիրառմամբ:Յուրաքանչյուր թեմայում ընդգրկել առնվազն 7 հարց: Թեմա 1. «Ճանաչիր հայ գրողներին»: Թեմա 2. «Ճանաչիր Հայաստանը»։ 8-րդ դասարան - Microsoft offi...